Լիբանանի բանակը ահաբեկիչներին հետապնդում է Սիրիայի հետ սահմանում
Մարտ 10, 2016 08:37 Asia/Tehran
Լիբանանի բանակը մարտի 10-ին ահաբեկիչներին դուրս Է մղել Սիրիայի հետ սահմանի Ջուրուդ Էլ Կաա լեռնային տեղանքում իրենց հենակետերից:
Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Ալ Մայադին»հեռուստակայանին, զինծառայողները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» խմբավորման ելուզակախմբերը Ռաս Բաալբեկ սահմանամերձ քաղաքի մոտ գրոհել են իրենց պահակակետերը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել Է մի զինվորական, եւս ութը վերքեր են ստացել: Բանակային ստորաբաժանումները նահանջող զինյալներին հետապնդում են Թելլ Մհեյրամի շրջանում: Սահմանամերձ շրջանի երկնքում գործի են դրվել ուղղաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
orer.am
10/3/2016
Պիտակ