ԱՄՆ-ն դրժել է Անկարային տված իր խոստումներից շատերը. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76301-ԱՄՆ_ն_դրժել_է_Անկարային_տված_իր_խոստումներից_շատերը._Էրդողան
Միացյալ Նահանգները չի կատարել Անկարային տված իր խոստումներից շատերը՝ կապված Սիրիայի հետ: Press TV-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 06:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դրժել է Անկարային տված իր խոստումներից շատերը. Էրդողան

Միացյալ Նահանգները չի կատարել Անկարային տված իր խոստումներից շատերը՝ կապված Սիրիայի հետ: Press TV-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա նաև շեշտել է, որ Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ից, որը չի «կատարել իր խոստումներից շատերը»:Թուրքիան զգուշանում է Սիրիայի հետ իր սահմանի մոտ քրդական զինվորականների տեղակայման պատճառով և դեմ է Սիրիայում քրդական ուժերին վերապատրաստելու և զինելու ամերիկյան ջանքերին:ԱՄՆ-ն խոստացել է զենքերը ետ վերցնել քրդական ուժերից, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնց դեմ քրդերը պայքարում են, դուրս մղվեն Սիրիայից:  Թուրքական կողմի պնդմամբ՝ քրդերը շարունակում են զինված մնալ, թեև իսլամիստները պարտության են մատնվել արաբական երկրում:

tert.am