Կատարի ԱԳ նախարար. Իրանի հետ Կատարի հարաբերությունները յուրահատուկ են
Շաբաթ օրգ Կատարի ԱԳ նախարարը հայտարարել ք, որ ԻԻՀ հետ իր երկրի հարաբերությունները յուրահատուկ են:
Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանին ԱՄՆ-ի MSNBC հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադարձել է Կատարի և Արաբիայի ու նրա դաշնակիցների միջև ծագած ճգնաժամին: Նա նշել է. «Արաբիայի ու Էմիրությունների քաղաքականություններն անկանխատեսելի են»:
«Դոհայի դեմ Արաբիայի հայտարարությունները միանշանակ անհիմն են»,-հավելել է Կատարի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարար Խալեդ Բեն Մոհամմեդ Ալ-Աըթիեն հայտարարել է, որ Դոհայի դեմ Արաբիայի շրջափակումներն անարդար են: «Այս շրջափակումները գործադրման հանձնվելուց հետո, ԻԻՀ-ն իր օդային սահմանները բացելով Կատարի թռիչքների դիմաց, առաջինը շնչելու հնարավորություն տվեց Դոհային». ասել է:
Արաբիան և նրա դաշնակիցները համարվող Եգիպտոսը, Էմիրություններն ու Բահրեյնը 2017 թվականի հունիսի 5-ից Ռիադի գլխավորած հոսանքի հետ Դոհային համընթաց չլինելու պատճառով խզեցին Կատարի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները և բացի այդ իրենց օդային, ծովային ու ցամաքային սահմանները փակեցին այդ երկրի դիմաց: