Թուրքիայի մեջլիսում ընտրում են նոր խոսնակի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76451-Թուրքիայի_մեջլիսում_ընտրում_են_նոր_խոսնակի
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20¬ին կընտրեն մեջլիսի խոսնակի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 08:35 Asia/Tehran
  • Թուրքիայի մեջլիսում ընտրում են նոր խոսնակի

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20¬ին կընտրեն մեջլիսի խոսնակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Մեջլիսի նախագահի պաշտոնի համար առաջադրված է վեց թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից գործող նախագահ Իսմաիլ Քահրամանը և Թամեր Դաղլըն, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Զեքերյա Թեմիզելը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելմա Ըրմաքը, «Ազգայնական շարժում» կուսակցությունից Ջելալ Ադանը և անկախ պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն: Քահրամանը մեջլիսի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2015 թվականի նոյեմբերի 22-­ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 2017-­ի նոյեմբերի 22­-ին լրանում է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը: Համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության՝ ամեն նստաշրջանում մեջլիսի նախագահի ընտրություն է կատարվում երկու անգամ՝ 2­ական տարով: Մեջլիսի նախագահը կընտրվի գաղտնի քվեարկության միջոցով: Մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ փուլում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե մինչև երրորդ փուլ որևէ թեկնածու չընտրվի, ապա 4-­րդ փուլում կմրցեն նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուները, որոնցից էլ վերջին փուլում կհաղթի նա, ով կստանա ավելի շատ ձայն:

Armenpress.am