Լիբանանի բանակը Իսրայելի սահմանում ռազմական պատրաստվածության է բերվել
Լիբանանի բանակի հրամանատրությունը այդ երկրի զինված ուժերին ռազմական պատրաստվածության է բերել Սիոնիստական ռեժիմի վտանգը դիմակայելու նպատակով:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն Լիբանանի անկախության տարեդարձի օրվա սեմին Լիբանանի բանակի հրամանատար Ջոզեֆ Աունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին դիմակայելու նպատակով Լիբանանի բանակի ուժերը ռազմական պատրաստվածության են բերվել Իսրայլի սահմանում:
Ջոզեֆ Աունը հստակեցրել է.-«Այսոր Լիբանանը քաղաքական զգայուն պայմաններում է հայտնվել հետևաբար պետք է պատրաստ լինել ամեն տեսակ սպառնալիքներին դիմակայելու համար և անհրաժեշտ է պահպանել Լիբանանի ժողովրդի միասնականությունը»:
Հատկանշելի է, որ նոյեմբերի 22-ը Լիբանանի անկախության տարեդարձի օրն է: