Մոգերինի. «Եմենի ժողովուրդը հումանիտար օժանդակությունների կարիք ունի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է Եմենի բոլոր խաղաղ քաղաքացիներին շտակ կերպով հումանիտար օժանդակություններին հասանելիություն ունենալու անհրաժեշտությունը:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Եմենի իրավիճակի կապակցությամբ մի հաղորդագրություն հրապարակելով ընդգծել է. «Երկու շաբաթ առաջվանից ընդհատվել է հումանիտար ու առևտրական ապրանքներին բնակչության կենտրոնացման տարածքները համարվող այդ երկրի գլխավոր բաժինների հասանելիությունը և դա ի տես այն բանի, որ Եմենի հրաժարված կառավարության կողմից վերահսկվող նավահանգիստներն ու օդանավակայանները բաց են»:
«Եմենում սովահար ու խոլերայով վարակված բնակիչների հումանիտար կենսական օժանդակություններին հասանելիության ուղիները խոչընդոտելով հնարավոր չէ վերացնել անվտանգության հետ կապված մտահոգությունները»,-ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Մոգերինին հավելել է. «Եմենում ներկա լարվածությունները մթագնում են ճգնաժամի կարգավորման միակ կայուն միջոցը համարվող քաղաքական լուծման հեռանկարները»: