ԻԼԻՊ-ն Անկարայում գաղտնի դպրոց է բացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76813-ԻԼԻՊ_ն_Անկարայում_գաղտնի_դպրոց_է_բացել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հատուկ դպրոց է հիմնել, որտեղ կրոնական կրթություն է տալիս անչափահասներին, այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 10:28 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն Անկարայում գաղտնի դպրոց է բացել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հատուկ դպրոց է հիմնել, որտեղ կրոնական կրթություն է տալիս անչափահասներին, այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:

Ստացված տեղեկության հիման վրա Անկարայի հանրապետական դատախազությունում հարուցվել է գործ, որի շրջանակներում ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար մեղադրանք է առաջադրվել 16 կասկածյալի:Նշվում է, որ կասկածյալները Թուրքիայում հրապարակվող կրոնական Tevhid ամսագրի խմբագրությունում կրոնական դասերի ու հավաքների անվան տակ աշակերտների մեջ սերմանում են ԻՊ-ի գաղափարախոսությունն ու բացատրում «ջիհադի»՝ միայն զենքի ուժով իրականացվելու անհրաժեշտությունը:Անցյալ տարի մամուլում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ղեկավարվող հատուկ դպրոց, որտեղ նրանք ահաբեկիչներ են պատրաստում փոքր երեխաներից:Դպրոցի հայտնաբերումից հետո հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել է 35 մարդ, նրանցից 28-ը կալանավորվել են:

orer.news/