Թուրք քաղաքացիների կարծիքով՝ իրենց երկիրը ՆԱՏՕ-ի կարիքը չունի. հարցում
Նոյեմբեր 25, 2017 06:01 Asia/Tehran
Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ երկրի անվտանգությունը կարելի է ապահովել առանց ՆԱՏՕ-ի հետ անդամակցության:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Բացի այդ, անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրի քաղաքացիների 70 տոկոսից ավելին կողմ են հանդես գալիս տնտեսության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման քաղաքականության:
Հարցվածների շուրջ 60 տոկոսը կարծում է, որ երկրի արտաքին քաղաքականության ուղին բացասական ազդեցություն է գործում տնտեսության վրա:
Tert.am
Պիտակ