ԱՄՆ-ը ձգտում է Աֆղանստանում ուժեղացնել ԻԼԻՊ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77023-ԱՄՆ_ը_ձգտում_է_Աֆղանստանում_ուժեղացնել_ԻԼԻՊ_ին
Աֆղանստանի Նանգարհարի տարածքային խորհուրդը հայտարարել է, որ օդային հարձակումների ժամանակ, ԱՄՆ-ը թիրախ չի դարձնում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հարող անձանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 15:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ձգտում է Աֆղանստանում ուժեղացնել ԻԼԻՊ-ին

Աֆղանստանի Նանգարհարի տարածքային խորհուրդը հայտարարել է, որ օդային հարձակումների ժամանակ, ԱՄՆ-ը թիրախ չի դարձնում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հարող անձանց:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Աֆղանստանի Նանգարհարի տարածքային խորհրդի ղեկավար Ահմեդ Ալի Հազրաթն ասել է.«ԱՄՆ-ի ավիագործողությունների ընթացքում ռմբակոծվում են միայն թալիբների դիրքերը և ԻԼԻՊ-ի դեմ հարձակում չի լինում»:

Աֆղանստանի խորհրդարանում Նանգարհարի պատգամավոր՝ Զահեր Ղադիրը Թալիբների հետ բախման ժամանակ ԱՄՆ-ին ԻԼԻՊ-ի փրկիչն է նվանել:

Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորները բազմիցս ամերիկյան զինծառայողներին մեղադրել են Նանգարհարում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներին հովանավորելու մեջ: