ԱՄՆ-ը ձգտում է Աֆղանստանում ուժեղացնել ԻԼԻՊ-ին
Նոյեմբեր 26, 2017 15:10 Asia/Tehran
Աֆղանստանի Նանգարհարի տարածքային խորհուրդը հայտարարել է, որ օդային հարձակումների ժամանակ, ԱՄՆ-ը թիրախ չի դարձնում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հարող անձանց:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Աֆղանստանի Նանգարհարի տարածքային խորհրդի ղեկավար Ահմեդ Ալի Հազրաթն ասել է.«ԱՄՆ-ի ավիագործողությունների ընթացքում ռմբակոծվում են միայն թալիբների դիրքերը և ԻԼԻՊ-ի դեմ հարձակում չի լինում»:
Աֆղանստանի խորհրդարանում Նանգարհարի պատգամավոր՝ Զահեր Ղադիրը Թալիբների հետ բախման ժամանակ ԱՄՆ-ին ԻԼԻՊ-ի փրկիչն է նվանել:
Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորները բազմիցս ամերիկյան զինծառայողներին մեղադրել են Նանգարհարում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներին հովանավորելու մեջ:
Պիտակ