Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է PKK-ի հենակետերը
Նոյեմբերի 28-ին Թուրքիայի օդային ուժերը հյուսիսային Իրաքի Ագոս շրջանում հրթիռակոծել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, նշում է, որ օպերացիայի արդյունքում ոչնչացվել է 41 թիրախ։ Մասնավորապես ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ, թունելներ։Աղբյուրն ընդգծում է, որ օդային օպերացիային նաև մասնակցել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Քրդական կողմի կենդանի ուժի կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում:PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Աղբյուր` Panorama.a