Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է PKK-ի հենակետերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77179-Թուրքիայի_օդուժը_նորից_հրթիռակոծել_է_pkk_ի_հենակետերը
Նոյեմբերի 28-ին Թուրքիայի օդային ուժերը հյուսիսային Իրաքի Ագոս շրջանում հրթիռակոծել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  ռազմաճամբարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 12:52 Asia/Tehran
  • Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է PKK-ի հենակետերը

Նոյեմբերի 28-ին Թուրքիայի օդային ուժերը հյուսիսային Իրաքի Ագոս շրջանում հրթիռակոծել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  ռազմաճամբարները:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, նշում է, որ օպերացիայի արդյունքում ոչնչացվել է 41 թիրախ։ Մասնավորապես ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ, թունելներ։Աղբյուրն ընդգծում է, որ օդային օպերացիային նաև մասնակցել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Քրդական կողմի կենդանի ուժի կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում:PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը: 

Աղբյուր` Panorama.a