ԵՄ-ն մտահոգություն հայտնեց Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կապակցությամբ
ԵՄ-ն մտահոգություն հայտնեց բահրեյնցի ավագ ու պայքարող մտավորական Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կապակցությամբ:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ-ն ուրբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ այդ միությունը հետևում է Բահրեյնում Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակին:
«Շեյխ Իսա Ղասեմի դեմ որդեգրված քայլերը հակասում են Բահրեյնի փաստահավաք անկախ կոմիտեի հանձնարարություններին և Բահրեյնում ազգային համերաշխություն ու կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է համապարփակ բարեփոխումներ իրականացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն մտահոգություն հայտնելով Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքի չեղարկման կապակցությամբ, հավելել է. «Այդ քայլը սրելու է Բահրեյնում առկա տարաձայնությունները»:
«ԵՄ-ն հետևում է Բահրեյնում տիրող իրավիճակին ու խաղաղ միջոցներով ազգային համերաշխության հաստատման կոչ է անում»,-ընդգծված է ԵՄ հաղորդագրության մեջ:
Ալե Խալիֆայի ռեժիմը քաղաքացիության իրավունքից զրկելով ու դատի տալով Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմին, 2016 թվականի հունիս ամսից ի վեր պաշարել է Ալ-Դորազ տարածքում գտնվող այս հոգևորականի բնակարանն ու արգելում է այդ տարածքում շիաների ուրբաթօրյա աղոթքի կազմակերպումը: