ԵՄ-ն մտահոգություն հայտնեց Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77477-ԵՄ_ն_մտահոգություն_հայտնեց_Շեյխ_Իսա_Ղասեմի_առողջական_վիճակի_կապակցությամբ
ԵՄ-ն մտահոգություն հայտնեց բահրեյնցի ավագ ու պայքարող մտավորական Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 04:05 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտահոգություն հայտնեց Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կապակցությամբ

ԵՄ-ն մտահոգություն հայտնեց բահրեյնցի ավագ ու պայքարող մտավորական Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կապակցությամբ:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ-ն ուրբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ այդ միությունը հետևում է Բահրեյնում Շեյխ Իսա Ղասեմի առողջական  վիճակին:

«Շեյխ Իսա Ղասեմի դեմ որդեգրված քայլերը հակասում են Բահրեյնի փաստահավաք անկախ կոմիտեի հանձնարարություններին և Բահրեյնում ազգային համերաշխություն ու կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է համապարփակ բարեփոխումներ իրականացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն մտահոգություն հայտնելով Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքի չեղարկման կապակցությամբ, հավելել է. «Այդ քայլը սրելու է Բահրեյնում  առկա տարաձայնությունները»:

«ԵՄ-ն հետևում է Բահրեյնում տիրող իրավիճակին ու խաղաղ միջոցներով ազգային համերաշխության հաստատման կոչ է անում»,-ընդգծված է ԵՄ հաղորդագրության մեջ:

Ալե Խալիֆայի ռեժիմը քաղաքացիության իրավունքից զրկելով ու դատի տալով Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմին, 2016 թվականի հունիս ամսից ի վեր պաշարել է Ալ-Դորազ տարածքում գտնվող այս հոգևորականի բնակարանն ու արգելում է այդ տարածքում շիաների ուրբաթօրյա աղոթքի կազմակերպումը: