Լիբանանի կառավարությունը Սաադ Հարիրիի ներկայությամբ վերսկսել է իր գործունեությունը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես հետ է վերցրել իր հրաժարականը և ընդգծել է Լիբանանի կողմից չեզոք քաղաքականության որդեգրման անհրաժեշտությունը:
Ալ-Մենար հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Լիբանանի նախագահ Միշել Աունի նախագահությամբ և վարչապետ Սաադ Հարիրիի ու մյուս նախարարների մասնակցությամբ, այդ երկրի նախագահական պալատում անցկացվել է կառավարության նիստը:
Նիստի ընթացքում Սաադ Հարիրին ասել է.«Լիբանանի կառավարությունը ունի անկախ արտաքին քաղաքականություն ու իր օրակարգում է դրել չմիջամտել արաբական երկրների ներքին հարցերին ու չներքաշվել տարածաշրջանային ճգնաժամնեին»:
Լիբանանի վարչապետը կարևորել այդ երկրի կողմից Պաղեստինի հետ սահմաններում տեղակայված ՄԱԿ-ի հատուկ ուժերին աջակցության ցուցաբերման անհրաժշտությունը: