Փարիզում կքննարկեն Լիբանանի իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77837-Փարիզում_կքննարկեն_Լիբանանի_իրավիճակը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կմասնակցի իր հրաժարականի մասին վերջերս արված հայտարարության հետեւանքով ստեղծված ճգնաժամի շուրջ Փարիզում կայանալիք բանակցություններին, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է AFP-ը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 18:48 Asia/Tehran
  • Փարիզում կքննարկեն Լիբանանի իրավիճակը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կմասնակցի իր հրաժարականի մասին վերջերս արված հայտարարության հետեւանքով ստեղծված ճգնաժամի շուրջ Փարիզում կայանալիք բանակցություններին, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է AFP-ը:

«Նպատակը վճռական պահին քաղաքական գործընթացին (Լիբանանում) աջակցելն է», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը այն բանից հետո, երբ Հարիրին հայտարարել է, որ զղջացել է հրաժարական տալու համար:

Հանդիպմանը ներկա են լինելու ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաեւ Գերմանիան, Իտալիան եւ Եգիպտոսը:

News.am