Պաղեստինցիները Բեթղեհեմի փողոցներում այրել են Թրամփի դիմանկարները. Al Mayadeen
Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ¬ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ:
Ինչպես դեկտեմբերի 6-ին հայտնել Է Al Mayadeenn հեռուստաալիքը, նրանք այս կերպ բողոքել են Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Սպիտակ տան վարչակազմի մտադրության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երուսաղեմում ԱՄՆ-ի հյուպատոսությունն ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ Է տվել ձեռնպահ մնալ Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Արեւելյան Երուսաղեմ այցելություններից, որտեղ կարող են բողոքի զանգվածային ակցիաներ սկսվել: Անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունում Թրամփը, վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ կարծիք Է հայտնել, որ ժամանակն Է բավարարել Իսրայելի խնդրանքը եւ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Ինչպես սպասվում Է, իր որոշման մասին Միացյալ Նահանգների նախագահը կհայտարարի դեկտեմբերի 6-ին: Ավելի վաղ մի ամբողջ շարք արաբական պետությունների ղեկավարներ նախազգուշացում են արել Վաշինգտոնի պլանների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am