Պաղեստինում այրել են Դոնալդ Թրամփի նկարները
Թելավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու մասին Թրամփի ելույթի նախօրեին, Պաղեստինի ժողովուրդն այրել է ԱՄՆ նախագահի նկարները:
«Սքայ նյուզ» գործակալության փոխանցմամբ՝ Թել Ավիվից օկուպացված Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու Թրամփի հավանական որոշման նախօրեին, զայրացած պաղեստինցիները Բեթղեհեմում այրել են ԱՄՆ նախագահի նկարները:
Դա տեղի է ունեցալ այն ժամանակ, երբ հակադարձելով այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահի հավանական որոշմանը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեն ասել է .«Այդ քայլը կարող է լինել օկուպանտների դեմ Պաղեստինի ժողովրդի զայրույթի ալիքի բարձրացման սկիզբը»:
Ի դեպ ՀԱՄԱՍ-ը մի հաղորդագրություն տարածելով, առաջիկա ուրբաթ օրը «Զայրույթի ուրբաթ» է անվանել ՝ պաղեստինցիներին կոչ անելով փողոց դուրս գալ՝ ի նշան բողոքի Թրամփի որոշման դեմ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Երուսաղեմը համարել է Անկարայի կարմիր գիծն, ասելով.«Եթե այդ քաղաքը ներկայացվի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա Անկարան սառեցնելու է Թել Ավիվի հետ հարաբերությունները»: