Թրամփը բացել է «դժոխքի դարպասները». ՀԱՄԱՍ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77973-Թրամփը_բացել_է_դժոխքի_դարպասները_._ՀԱՄԱՍ
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն այնտեղ տեղափոխելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 07:54 Asia/Tehran
  • Թրամփը բացել է «դժոխքի դարպասները». ՀԱՄԱՍ

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն այնտեղ տեղափոխելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»:

«Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը չի փոխի այն փաստը, որ Երուսաղեմն արաբական մուսուլմանական հող է», - ասվում է պաղեստինյան իսլամական շարժման հայտարարությունում: Նշվում է, որ Թրամփի այս որոշման պատճառով պարտվում է ինչպես Թրամփը, այնպես էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին և հրահանգել է պետդեպարտամենտին ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

armedia.am/