Սիոնիստները սարսափել են Պաղեստինցիների ցասումից
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը հայտարարել է, որ հարյուրավոր պահուստային ռազմական ուժ է գործուղել Ղոդս՝ պաղեստինցիների ընդվզումը սատելու նպատակով:
Ֆրանս պրես-ի հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը Ղոդսում պաղեստինցիները ցույց են անցկացրել ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու որոշման դեմ:
Հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով Ղոդս է գործուղել իր պահուստային ռազմական ուժերին:
Հինգշաբթի օրը պաղեստինցիները բռնագրավված Պաղեստինում բախվել են Սիոնիստական ռեժիմի ուժերի հետ, որի հետևանքով վիրավորվել են 100 պաղեստինցիներ:
Սիոնիստական ռեժիմի երկրորդ հեռուստաալիքը հաղորդել է, որ ավելի վաղ Իսրայելի անվտանգության որոշ պաշտոնատարներ վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ԱՄՆ-ի կառավարությանը զգուշացրել էին Ղոդսի կարգավիճակը փոփոխելու հետևանքների մասին:
Չնայած տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն անհամաձայնություններին, չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը Ղոդսը ճանաչում է որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք :