Եգիպտոսի Ղպտի եկեղեցու պատրիարքը հրաժարվեց ընդունել Թրամփի տեղակալին
Եգիպտոսի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թեոդորոս Բ-ն Ղոդսը Իսրայելի ռեժիմի ճանաչելու ԱՄՆ-ի քայլի պատճառով չեղարկեց ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի հետ հանդիպումը:
«Ֆրանս Պրես»-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Եգիպտոսի Ղպտի եկեղեցին մի հայտարարություն տարածելով ընդգծեց, որ Ղպտի եկեղեցու առաջնորդ Թեդորոս Բ Պապը չեղարկել է այս ամսավերջին Կահիրեում Փենսի հետ նախատեսված հանդիպումը:
Ղպտի եկեղեցին հայտարարել է, որ նման որոշում է ընդունել՝ ի նշան բողոքի Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման դեմ :
«ԱՄՆ նախագահն իր այդ որոշմամբ անուշադրության է մատնել միլիոնավոր արաբների զգացմունքները»,-ասված է Ղպտի եկեղեցու հայտարարության մեջ:
Եգիպտոսի Ալ-Ազհարի շեյխ Ահմեդ Ալ-Խաթիբն էլ Թրամփի հակապաղեստինյան որոշման դեմ բողոքելով չեղարկել է Եգիպտոսում դեկտեմբերի 20-ին նախատեսված Փենսի հետ հանդիպումը:
Ի դեպ, Պաղեստինի ԱԳ նախարարը շաբաթ գիշեր հայտարարեց, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, ի նշան բողոքի Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլի դեմ, չի ընդունելու ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսին:
Մայք Փենսը զավթված Պաղեստին է ուղևորվելու դեկտեմբերի 19-ին: