Թրամփի անսպասելի քայլը տեղին էր Նեթանյահուի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78275-Թրամփի_անսպասելի_քայլը_տեղին_էր_Նեթանյահուի_համար
«Ղոդսի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք հեռուն գնացող հետեւանքներ ունեցող ձեռնարկ էր, այլ ոչ թե խորհրդանշական քայլ»,- Süddeutsche Zeitung-ում գրում է Ալեքսանդրա Ֆեդերլ-Շմիդը:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 08:08 Asia/Tehran
  • Թրամփի անսպասելի քայլը տեղին էր Նեթանյահուի համար

«Ղոդսի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք հեռուն գնացող հետեւանքներ ունեցող ձեռնարկ էր, այլ ոչ թե խորհրդանշական քայլ»,- Süddeutsche Zeitung-ում գրում է Ալեքսանդրա Ֆեդերլ-Շմիդը:  

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հաղթարշավը կարելի էր նկատել՝ տեսնելով, թե ինչպիսի վերամբարձ բառերով նա շնորհակալություն հայտնեց Թրամփին: Նրա համար ամերիկացի նախագահի նման անսպասելի քայլը ճիշտ ժամանակին էր. օրեր առաջ հազարավոր իսրայելացիներ մասնակցում էին «ամոթի երթին»՝ ընդդեմ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված կառավարության ղեկավարի: Նոր իրադարձությունն առաջին շարքերից կհեռացնի կոռուպցիայի թեման, իսկ հաջորդ ակցիան դժվար թե ուշադրություն հրավիրի»,- համոզված է լրագրողը:

«Նեթանյահուն կարող է իրեն ներկայացնել հանճարեղ «փսփսանի» դերում, ում հաջողվեց Վաշինգտոնում հասնել նրան, ինչին ձգտում էր Իսրայելը պետության ստեղծման պահից՝ շուրջ 70 տարի: Միեւնույն ժամանակ Թրամփը նկատի ուներ, որ քաղաքի հետագա ճակատագիրը պետք է դառնա Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանակցությունների առարկա, սակայն այդ վերապահումը կորավ համընդհանուր հրճվանքի մեջ»:

«Ընդհանուր առմամբ, պաղեստինցիները կարող էին ուրախանալ, որ Թրամփն առաջին անգամ խոսել է այն մասին, որ իրավիճակը պետք է կարգավորվի երկու երկրների կողմից: Սակայն Պաղեստինը հիմա մերժում է ԱՄՆ-ի միջնորդի դերը եւ դրանով ցույց է տալիս, որ ծրագրին քիչ հնարավորություն է տալիս իրականանալու համար: Նույնիսկ արաբական երկրներին, թվում է, ձանձրացրել են այդ թեմաները»:

«Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն այլեւս Իսրայելին չեն համարում խոշոր մրցակից: Շնորհիվ ամերիկյան համագործակցության հիմա Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների միջեւ կապեր կան: Սաուդյան Արաբիային ուրախացնում է այն, որ Իսրայելն արդեն իրականացրել է ավելի քան հարյուր ավիահարված Սիրիայում»,- փոխանցում է հոդվածի հեղինակը:

«Քանի դեռ Թրամփի եւ նրա ընկերների համար Պարսից ծոցում կարեւոր է ռազմավարական դաշինքն արաբների եւ Իսրայելի միջեւ, Պաղեստինի ճակատագիրը կկորցնի իր նշանակությունը: Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մեծ գործարքի փոխարեն խոսքը գերխոշոր գործարքի մասին է՝ Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ»:

«Միեւնույն ժամանակ «Համասը» կարող է ինթիֆադա հրահրել, իսկ հետեւանքների համար մեղավորությունը գցել արտաքին թշնամիների վրա»,- եզրափակում է լրագրողը:

galatv.am

Աղբյուր՝ Süddeutsche Zeitung