Լիբանանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների կոչ է արել
Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը կոչ է արել արաբական պետություններին պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ Ղոդսի (Երուսաղեմ) հարցով որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Այդ որոշման դեմ պետք է նախազգուշական միջոցառումներ ընդունվեն՝ սկսած դիվանագիտական միջոցառումներից, հետո քաղաքականներից, իսկ այնուհետև արդեն տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ»,-ասվում է հայտարարությունում։
Շաբաթ օրը Կահիրեում կայացել է Արաբական պետությունների լիգայի արտահերթ հանդիպումը՝ նվիրված Ղոդսն (Երուսաղեմ( Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։ «Դա անհամատեղելի է խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի դերի հետ։ Մենք նոր երաշխավոր ենք փնտրում մեր արաբ եղբայրների ու միջազգային հանրության շրջանում»,-հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիկին։
1in.am