Թուրքիայում այսօր տեղի կունենա «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի գործարկումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78285-Թուրքիայում_այսօր_տեղի_կունենա_Ակկույու_ԱԷԿ_ի_նախագծի_գործարկումը
Այսօր թուրքական Մերսին նահանգում կանցկացվի «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի իրագործման մեկնարկի արարողությունը, որին կմասնակցեն «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչևն ու Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 08:56 Asia/Tehran
  • Թուրքիայում այսօր տեղի կունենա «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի գործարկումը

Այսօր թուրքական Մերսին նահանգում կանցկացվի «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի իրագործման մեկնարկի արարողությունը, որին կմասնակցեն «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչևն ու Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը։

Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Akkuyu Nükleer նախագծային ընկերության մամլո քարտուղար Մուրաթ Ֆիրաթը։

Այսօր մեկնարկելու են ապագա կայանի առաջնահերթ օբյեկտներում շինարարական-մոնտաժային աշխատանքները։

Ատոմային էլեկտրակայանի շինարարության ու շահագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։

«Ակկույու» ԱԷԿ-ի նախագիծն իր մեջ ներառում է 4 էներգաբլոկներ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։

Նախագծի արժեքը կազմում է մոտ 20 մլրդ դոլար։ Թուրքական կողմն ակնկալում է առաջին բլոկը շահագործման հանձնել 2023 թվականին։

1in.am