Սիոնիստական ռեժիմի տանկերը գրոհել են Գազայի հատվածի հյուսիսային շրջանի դեմ
Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլից հետո, ռեժիմի պետայրերն ավելի են հանդգնել և տանկերով գրոհել են Գազայի հատվածի հյուսիսային շրջանի դեմ:
Շաբաթ երեկոյան սիոնիստները տանկերով գրոհել են Գազայի հատվածի Բեյթ Հանուն ավանում պաղեստինցիների տների ու գյուղատնտեսական տարածքների դեմ ՝ մեծ վնաս պատճառելով նրանց: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսությւան լուրերի ծառայությունը:
Մեկ այլ լուրի համաձայն, սիոնիստ բանակայինները շաբաթ երեկոյան Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում՝ պաղեստինցիների տների վրա հարձակվելով ձերբակալել են 11 հոգու:
Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: