Սիոնիստական ռեժիմի տանկերը գրոհել են Գազայի հատվածի հյուսիսային շրջանի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78305-Սիոնիստական_ռեժիմի_տանկերը_գրոհել_են_Գազայի_հատվածի_հյուսիսային_շրջանի_դեմ
Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլից հետո, ռեժիմի պետայրերն ավելի են հանդգնել և տանկերով գրոհել են Գազայի հատվածի հյուսիսային շրջանի դեմ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 13:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի տանկերը գրոհել են Գազայի հատվածի հյուսիսային շրջանի դեմ

Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլից հետո, ռեժիմի պետայրերն ավելի են հանդգնել և տանկերով գրոհել են Գազայի հատվածի հյուսիսային շրջանի դեմ:

Շաբաթ երեկոյան սիոնիստները տանկերով գրոհել են Գազայի հատվածի Բեյթ Հանուն ավանում պաղեստինցիների տների ու գյուղատնտեսական տարածքների դեմ ՝ մեծ վնաս պատճառելով նրանց: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսությւան լուրերի ծառայությունը: 

Մեկ այլ լուրի համաձայն, սիոնիստ բանակայինները շաբաթ երեկոյան Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում՝ պաղեստինցիների տների վրա հարձակվելով ձերբակալել են 11  հոգու:

Հարձակումը տեղի է  ունեցել այն բանից հետո, երբ պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: