Իրաքի ժողովուրդը նշեց ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի տոնը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78343-Իրաքի_ժողովուրդը_նշեց_ԻԼԻՊ_ի_դեմ_վերջնական_հաղթանակի_տոնը
ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիմաց Իրաքի զինված ուժերի վերջնական հաղթանակը հայտարարվելուն զուգահեռ, Իրաքի ժողովուրդը տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում, նշեց այդ հաղթանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 04:12 Asia/Tehran
  • Իրաքի ժողովուրդը նշեց ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի տոնը

ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիմաց Իրաքի զինված ուժերի վերջնական հաղթանակը հայտարարվելուն զուգահեռ, Իրաքի ժողովուրդը տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում, նշեց այդ հաղթանակը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ Իրաքի կառավարության լիարժեք հաղթանակը պաշտոնապես հայտարարվելու կապակցությամբ, կիրակի օրն այդ երկրում ոչ-աշխատանքային օր էր հայտարարվել: Բաղդադում ու այլ քաղաքները կիրակի օրը տեղի ունեցան ժողովրդական ինքնաբուխ տոնախմբություններ:

Իրաքի իսլամական դիմադրության խմբերը  տարբեր քաղաքներում, այդ թվում Նաջաֆում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ հաղթանակի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել:

Իրաքի նախագահ Ֆուադ Մաըսումն ավելի վաղ շնորհավորելով ԻԼԻՊ-ի դիմաց Իրաքի վերջնական հաղթանակի կապակցությամբ, ընդգծեց ահաբեկչական ու թաքֆիրական գաղափարների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը և միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել Իրաքին ցուցաբերվող աջակցությունը:

Իրաքցի զորայինների կողմից  Սիրիայի հետ Իրաքի սահմանները լիսվհն վերահսկելուց հետս, վարչապետ Հեյդար ալ Աբադին շաբաթ օրը հայտարարեց ԻԼԻՊ-ի դեմ  վերջնական հաղթանակի մասին:

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը 2014 թվականի հունիսին մտավ Իրաք և բռնազավթելով այդ երկրի որոշ տարածքներն անհանդարտություն առաջացրեց այդ երկրում: