Իրաքի ժողովուրդը նշեց ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի տոնը
ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիմաց Իրաքի զինված ուժերի վերջնական հաղթանակը հայտարարվելուն զուգահեռ, Իրաքի ժողովուրդը տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում, նշեց այդ հաղթանակը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ Իրաքի կառավարության լիարժեք հաղթանակը պաշտոնապես հայտարարվելու կապակցությամբ, կիրակի օրն այդ երկրում ոչ-աշխատանքային օր էր հայտարարվել: Բաղդադում ու այլ քաղաքները կիրակի օրը տեղի ունեցան ժողովրդական ինքնաբուխ տոնախմբություններ:
Իրաքի իսլամական դիմադրության խմբերը տարբեր քաղաքներում, այդ թվում Նաջաֆում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ հաղթանակի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել:
Իրաքի նախագահ Ֆուադ Մաըսումն ավելի վաղ շնորհավորելով ԻԼԻՊ-ի դիմաց Իրաքի վերջնական հաղթանակի կապակցությամբ, ընդգծեց ահաբեկչական ու թաքֆիրական գաղափարների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը և միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել Իրաքին ցուցաբերվող աջակցությունը:
Իրաքցի զորայինների կողմից Սիրիայի հետ Իրաքի սահմանները լիսվհն վերահսկելուց հետս, վարչապետ Հեյդար ալ Աբադին շաբաթ օրը հայտարարեց ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին:
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը 2014 թվականի հունիսին մտավ Իրաք և բռնազավթելով այդ երկրի որոշ տարածքներն անհանդարտություն առաջացրեց այդ երկրում: