Հրապարակվել են Իսրայելի հետ սաուդյան վարչակազմի համագործակցության մասին գաղտնի փաստաթղթեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78435-Հրապարակվել_են_Իսրայելի_հետ_սաուդյան_վարչակազմի_համագործակցության_մասին_գաղտնի_փաստաթղթեր
Կատարի «Ալ-Շարղ» օրաթերթը փաստաթղթեր է հրապարակել՝ Սիոնիստական ռեժիմի հետ սաուդյան վարչակազմի գաղտնի համագործակցության մասին: Այդ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ 1966 թ. Ռիադը Թել Ավիվից պահանջել է բռնազավթել Եգիպտոսի Սինա թերակղզին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 07:38 Asia/Tehran
  • Հրապարակվել են Իսրայելի հետ սաուդյան վարչակազմի համագործակցության մասին գաղտնի փաստաթղթեր

Կատարի «Ալ-Շարղ» օրաթերթը փաստաթղթեր է հրապարակել՝ Սիոնիստական ռեժիմի հետ սաուդյան վարչակազմի գաղտնի համագործակցության մասին: Այդ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ 1966 թ. Ռիադը Թել Ավիվից պահանջել է բռնազավթել Եգիպտոսի Սինա թերակղզին:

Կատարի «Ալ-Շարղ» օրաթերթը, հրապարակելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը, բացահայտել է արաբ ժողովուրդների, հատկապես պաղեստինցիների դեմ այդ երկրի դավադրության նոր կողմերը: Օրաթերթը մի հոդվածում գրել է, որ 1966թ. դեկտեմբերի 27-ին, Ռիադը Սիոնիստական ռեժիմից պահանջել է բռնազավթել Եգիպտոսի Սինա թերակղզին: Ռիադը այդ ռեժիմի հիմքերը ամրացնելով, նաև առաջարկել է գրոհել Սիրիայի վրա և անջատել այդ երկրի մի մասը:

Հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան Սիոնիստական ռեժիմից պահանջել է վերահսկողության տակ առնել Գազան և Հորդանան գետի արևմտյան ափը, որպեսզի այդպիսով կանխվեն պաղեստինցիների տեղաշարժերը և Պաղեստինն ազատագրելու արաբական երկրների փորձը:

Ռիադն այդ պահանջով ցանկացել է պաղեստինցիներին զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից:

Փաստաթղթերի համաձայն, Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման համար, Մոսադը գաղտնի տեղեկություններ է փոխանցել Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալությանը և այդ օգնություններն ավելի մեծ թափ են ստացել 2012 թվականին: