Սիոնիստական ռեժիմը շարունակում է իր հարձակումները Գազայի հատվածի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78513-Սիոնիստական_ռեժիմը_շարունակում_է_իր_հարձակումները_Գազայի_հատվածի_վրա
Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի օրը երկու անգամ ռմբակոծել են Գազայի հատվածի հարավային Խան Յունես քաղաքը: Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ սիոնիստական կործանիչները մի հրթիռ են արձակել Խան Յունեսի արևմուտքում ՀԱՄԱՍ-ի նահատակ Էզեդդին գումարտակների Ալ-Բահրիա զորակայանի կողմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 07:33 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը շարունակում է իր հարձակումները Գազայի հատվածի վրա

Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի օրը երկու անգամ ռմբակոծել են Գազայի հատվածի հարավային Խան Յունես քաղաքը: Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ սիոնիստական կործանիչները մի հրթիռ են արձակել Խան Յունեսի արևմուտքում ՀԱՄԱՍ-ի նահատակ Էզեդդին գումարտակների Ալ-Բահրիա զորակայանի կողմը:

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակումների պատճառով զոհվել է մի պաղեստինցի:

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների, Գազայի հատվածում զոհվել է վեց հոգի, ավելի քան 300-ը վիրավորվել են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  կողմից Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարուց հետո, պաղեստինյան տարածքներում բողոքներ են տեղի ունեցել: Այդ շրջանի և սիոնիստ բանակայինների միջև բախումներ են տեղի ունեցել:

Իսրայելի օկուպանտ բանակայինները գրոհել են բռնագրավյալ Երուսաղեմի հյուսիս-արևելյան Շաաֆաթ ճամաբարի և Ռամալլահի հյուսիսում մի գյուղի դեմ ՝ բախվելով պաղեստինցիների հետ: Իսրայելցիները նաև Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալում են պաղեստինցի ղեկավարներին: Այդ շրջանում ձերբակալվել են 22 պաղեստինցիներ:

Ինչպես հայտարարել է Պաղեստինի Կարմիր մահիկի հավաքականությունը, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին  վիրավորվել են 1795 պաղեստինցիներ :