Հանդիպել են Թուրքիայի և Պաղեստինի նախագահները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78537-Հանդիպել_են_Թուրքիայի_և_Պաղեստինի_նախագահները
Ստամբուլում դեկտեմբերի 13-ին կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պաղեստինի նախագահ Մահմութ Աբբասը մեկնել է Թուրքիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 10:19 Asia/Tehran
  • Հանդիպել են Թուրքիայի և Պաղեստինի նախագահները

Ստամբուլում դեկտեմբերի 13-ին կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պաղեստինի նախագահ Մահմութ Աբբասը մեկնել է Թուրքիա:

 

Ըստ թուրքական  «Sabah» թերթի կայքի` գագաթնաժողովից առաջ Պաղեստինի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դռնփակ պայմաններում 1 ժամ տևած հանդիպման մասին թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում: Միայն նշվում է, որ օրակարգային հարցը եղել է Ղոդսում ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 

Ղոդսը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ 

Սպիտակ տանը ելույթունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվիցտեղափոխվելու է Ղոդս։ 

 

Աղբյուր`    Ermenihaber.am