Ստամբուլում մեկնարկել է ԻՀԿ գագաթնաժողովը
Դեկտեմբեր 13, 2017 12:24 Asia/Tehran
Այսօր Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են անդամ պետությունների ԱԳ նախարարները:
Քննարկման օրակարգում Ղոդսի` Իսրայելի մայրաքաղաք հռչակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է: ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի կունենա նաեւ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպում: Նշենք, որ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի կողմից կայացված վերոնշյալ որոշումը ցնցել է Մերձավոր Արեւելքը եւ կրկին վտանգավոր իրադրություն ստեղծել արաբա-իսրայելական հակամարտությունում հաստատված փխրուն խաղաղության համար:
hraparak.am
Պիտակ