Ստամբուլում մեկնարկել է ԻՀԿ գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78557-Ստամբուլում_մեկնարկել_է_ԻՀԿ_գագաթնաժողովը
Այսօր Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են անդամ պետությունների ԱԳ նախարարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 12:24 Asia/Tehran
  • Ստամբուլում մեկնարկել է ԻՀԿ գագաթնաժողովը

Այսօր Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են անդամ պետությունների ԱԳ նախարարները:

Քննարկման օրակարգում Ղոդսի` Իսրայելի մայրաքաղաք հռչակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է: ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի կունենա նաեւ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպում: Նշենք, որ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի կողմից կայացված վերոնշյալ որոշումը ցնցել է Մերձավոր Արեւելքը եւ կրկին վտանգավոր իրադրություն ստեղծել արաբա-իսրայելական հակամարտությունում հաստատված փխրուն խաղաղության համար:

hraparak.am