Լիբանանի մուսուլման և քրիստոնյա ղեկավարները դատապարտել են Թրամփի որոշումը
Լիբանանի մուսուլման, քրիստոնյա և դրուզի առաջնորդները դատապարտել են Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Հինգշաբթի օրը, Լիբանանի հյուսիսում գտնվող Բեքերի քաղաքի մարոնական եկեղեցում, մարոնական եկեղեցու առաջնորդ Բաշշարե Ալ-Ռաինը Թրամփի որոշումը պաղեստինցիների, արաբների, մուսուլմանների ու քրիստոնյաների նկատմամբ բիրտ քայլ է համարել, ասելով, որ Թրամփի այդ որոշումը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային իրավունքներին և տարածաշրջանում նոր պատերազմի ու ինթիֆադայի առաջացման պատճառ է դառնալում:
Դատապարտելով Թրամփի որոշումը, Լիբանանի շիաների գերագույն խորհրդի ղեկավար՝ Աբդուլամիր Ղեբլանը բարձր է գնահատել այդ որոշման դեմ Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի և նախագահ՝ Միշել Օունի ընդունած դիրքորոշումը և կարևորել է Երուսաղեմի մասին ԱՄՆ-ի որոշման դեմ մուսուլմանների ու քրիստոնյաների միասնությունը:
Նիստում, կարևորելով սիոնիստներին դիմակայելու պաղեստինցիների օրինական իրավունքի հարգումը, Լիբանանի մուֆթի Շեյխ Աբդուլլաթիֆ Դերյանը Թրամփի քայլն ահաբեկչական է բնութագրել և ասել է.«Պաշտոնապես չենք ճանաչում Իսրայելը»: