Լիբանանի մուսուլման և քրիստոնյա ղեկավարները դատապարտել են Թրամփի որոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78729-Լիբանանի_մուսուլման_և_քրիստոնյա_ղեկավարները_դատապարտել_են_Թրամփի_որոշումը
Լիբանանի մուսուլման, քրիստոնյա և դրուզի առաջնորդները դատապարտել են Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 15, 2017 08:30 Asia/Tehran
  • Լիբանանի մուսուլման և քրիստոնյա ղեկավարները դատապարտել են Թրամփի որոշումը

Լիբանանի մուսուլման, քրիստոնյա և դրուզի առաջնորդները դատապարտել են Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Հինգշաբթի օրը, Լիբանանի հյուսիսում գտնվող Բեքերի քաղաքի մարոնական եկեղեցում, մարոնական եկեղեցու առաջնորդ Բաշշարե Ալ-Ռաինը Թրամփի որոշումը պաղեստինցիների, արաբների, մուսուլմանների ու քրիստոնյաների նկատմամբ բիրտ քայլ է համարել, ասելով, որ Թրամփի այդ որոշումը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային իրավունքներին և տարածաշրջանում նոր պատերազմի ու ինթիֆադայի առաջացման պատճառ է դառնալում:

Դատապարտելով Թրամփի որոշումը, Լիբանանի շիաների գերագույն խորհրդի ղեկավար՝ Աբդուլամիր Ղեբլանը բարձր է գնահատել այդ որոշման դեմ Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի և նախագահ՝ Միշել Օունի ընդունած դիրքորոշումը և կարևորել է Երուսաղեմի մասին ԱՄՆ-ի որոշման դեմ մուսուլմանների ու քրիստոնյաների միասնությունը:

Նիստում, կարևորելով սիոնիստներին դիմակայելու պաղեստինցիների օրինական իրավունքի հարգումը, Լիբանանի մուֆթի Շեյխ Աբդուլլաթիֆ Դերյանը Թրամփի քայլն ահաբեկչական է բնութագրել և ասել է.«Պաշտոնապես չենք ճանաչում Իսրայելը»: