Թրամփի դեմ պաղեստինցիների «Ցասման ուրբաթ» ցույցը
«Ցասման ուրբաթ» օրը պաղեստինցիները Թրամփի վերջին քայլի՝ Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու դեմ բողոքի, օկուպացված տարածքների բոլոր շրջաններում ցույցի են դուրս եկել:
Մեհր գործակալության տեղեկացմամբ, պաղեստինցիների ցույցի ընթացքում Բեթղեհեմի ոստիկանության անցակետում բախումներ են տեղի ունեցել սիոնիստ ոստիկանների ու պաղեստինցիների միջև: Սիոնիստները կրակել են ցուցարարների վրա:
Հաղորդումների համաձայն մի խումբ պաղեստինցիներ վիրավորվել են կրակոցներից և տասնյակ մարդիկ արցունքաբեր գազ շնչելու հետևանքով շնչահեղձ են եղել:
Ուրաբթօրյա աղոթքից հետո Ալ-Աղսա մզկիթում նույնպես ցույց է տեղի ունեցել:
Սիոնիստական ռեժիմը աննախադեպ անվտանգության միջոցառումներ է կիրառել Ղոդսում մասնավորապես Ալ-Աղսա մզկիթի շրջակայքում և Բաբ Ալ-Ամուդ քաղաքամասում:
Ղոդսը պաշտպանելու ուղղությամբ «Ցասման ուրբաթ» օրը ցույցեր են անցկացվել Հորդանան գետի արևմտյան ափի մյուս շրջաններում՝ այդ թվում Ռամալահ, Ալ-Խալիլ շրջաններում, ինչպես նաև Գազայի գոտում:
Այսօր Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Ղոդսի պաշտպանության համար մեկնարկած ինթիֆադայի մեկնարկից առ այսօր վիրավորվել է ավելի քան 2700 պաղեստինցի»: