Բողոքի ցույցեր Թել Ավիվում ՝ Նեթանյահուի դեմ
Օկուպացված Պաղեստինի հազարավոր բնակիչներ շաբաթ երեկոյան Թել Ավիվում երրորդ անգամ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի դեմ:
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Yedioth Ahronoth սիոնիստական օրաթերթը ցուցարարների թիվը 10 հազար հոգի է հայտարարել:
Դեկտեմբերի 2-ին և 9-ին պաղեստինյան օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ ցույցեր էին անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետի դեմ: Նեթանյահուն մեղադրվում է երկու կոռուպցիոն գործերի մեջ:
Նեթանյահունին հեռացնելու և նրա գործին արագ ընթացք տալու պահանջով ցույցերըշարունակվում են արդեն մի քանի ամիս:
Նեթանյահուն Սիոնիստական ռեժիմի առաջին պետայրը չէ, ով կանգնել է դատարանի առջև: Կոռուպցիան տարածված է սիոնիստ պաշտոնյաների շրջանում: