Եգիպտոսը 4 օրով բացել է Գազայի հատվածի հետ անցակետը
Դեկտեմբեր 17, 2017 10:41 Asia/Tehran
Եգիպտոսի իշխանությունները 4 օրով բացել են գազայի հատվածի հետ «Ռաֆահ» անցակետը։
Անցակետը բաց կլինի մինչև երեքշաբթի երեկոյան, գրում է «ՌԻԱ Նովոստին»։Տեղեկատվության համաձայն՝ անցակետն աշխատում է երկու ուղղություններով։ Գազայի հատվածից շաբաթ օրը ուսանողներ և բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ են տեղափոխվել։Գազայի հատվածում բնակվող 1.8 միլիոն մարդու համար պաղեստինա-եգիպտական «Ռաֆահ» անցակետը հանդիսանում է միակ հասանելի դարպասն արտաքին աշխարհ։ Այն աշխատում է երկարատև դադարներով, բացվում մի քանի օրով։
Panorama.am
Պիտակ