Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստը կայանալու է Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78877-Իսլամական_երկրների_միջխորհրդարանական_միության_Պաղեստինի_կոմիտեի_արտահերթ_նիստը_կայանալու_է_Թեհրանում
Երկուշաբթի դեկտեմբերի 18-ին Թեհրանում , Իրանի, Իրաքի և Մալիի խորհրդարանների նախագահների ներկայությամբ կայանալու է Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 08:38 Asia/Tehran
  • Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստը կայանալու է Թեհրանում

Երկուշաբթի դեկտեմբերի 18-ին Թեհրանում , Իրանի, Իրաքի և Մալիի խորհրդարանների նախագահների ներկայությամբ կայանալու է Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստը :

Արտահերթ նիստը գումարվում է Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, նաև ԱՄՆ նախագահի կողմից այդ երկրի մայրաքաղաքը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին հայտարարության պատճառով: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը: 

Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստում ելույթ են ունենալու իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Իրաքի ու Մալիի խորհրդարանների նախագահները:

Մուսուլմանների առաջին աղոթատեղին ՝ Ղոդսը, համարվում է Պաղեստինի անբաժան մասը: Այն իսլամական սւորբ եռյակ վայրերից մեկն է համարվում և մուսուլմանների համար առանձնահատուկ նշանակություն ունի: