Սիոնիստական ռեժիմը Գազայի գոտում գրոհել է Դիմադրության ուժերի հենակետերի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78957-Սիոնիստական_ռեժիմը_Գազայի_գոտում_գրոհել_է_Դիմադրության_ուժերի_հենակետերի_վրա
Սիոնիստ բանակայինները Գազայի գոտում թիրախ են դարձրել Դիմադրության ուժերի հենակետերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 07:13 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը Գազայի գոտում գրոհել է Դիմադրության ուժերի հենակետերի վրա

Սիոնիստ բանակայինները Գազայի գոտում թիրախ են դարձրել Դիմադրության ուժերի հենակետերը:

«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի առավոտյան, սիոնիստ բանակայինները հարձակում են իրականացրել Գազայի գոտում գտնվող Բադր, Ասղալան, Ալ-Վահե հենակետերի և ռազմական ոստիկանության կենտրոնի վրա:

Ի դեպ, Իսրայելի ռազմանավակները կրակ են բացել Գազայի գոտու հարավում գտնվող Ռաֆահի ափերի ուղղությամբ:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակն Ալ-Վահեի շրջանում ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի Ալ-Ղեսամ գումարտակների ծովային ռազմաբազան:

Պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ երեք հրթիռ է ընկել Գազայի շրջակայքում գտնվող սիոնիստաբնակ ավանների տարածքում, որտեղ տագնապի զանգ է հնչեցվել: