Սիոնիստական ռեժիմը Գազայի գոտում գրոհել է Դիմադրության ուժերի հենակետերի վրա
Սիոնիստ բանակայինները Գազայի գոտում թիրախ են դարձրել Դիմադրության ուժերի հենակետերը:
«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի առավոտյան, սիոնիստ բանակայինները հարձակում են իրականացրել Գազայի գոտում գտնվող Բադր, Ասղալան, Ալ-Վահե հենակետերի և ռազմական ոստիկանության կենտրոնի վրա:
Ի դեպ, Իսրայելի ռազմանավակները կրակ են բացել Գազայի գոտու հարավում գտնվող Ռաֆահի ափերի ուղղությամբ:
«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակն Ալ-Վահեի շրջանում ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի Ալ-Ղեսամ գումարտակների ծովային ռազմաբազան:
Պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ երեք հրթիռ է ընկել Գազայի շրջակայքում գտնվող սիոնիստաբնակ ավանների տարածքում, որտեղ տագնապի զանգ է հնչեցվել: