Ալ-Աղսա գումարտակ .«Պատասխանելու ենք Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին»
Ֆաթհ պաղեստինյան շարժման ռազմական ճյուղ ՝ Ալ-Աղսա գումարտակը հայտնել է, որ պատասխանելու է Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, Ալ-Աղսա գումարտակը հայտարարել է.«Մինչև սիոնիստական ուժերին օկուպացված տարածքներից հեռացումը, Դիմադրությունն օրինական է և շարունակվելու են Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինի կառավարություն ձևավորելու համար Դիմադրության ջանքերը»:
«Դիմադրության ուժերի դեմ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները շարունակվող են, սակայն Իսրայելը պետք է գիտակցի այդ սպառնալիքների ծանր հետևանքները».ասված է հաղորդագրության մեջ:
Ալ-Աղսա գումարտակը սիոնիստներին նախազգուշացրել է Ֆաթհ շարժման ավագ անդամների դեմ ցանկացած քայլի կապակացությամբ:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի Էզեդդին Ղասսամ գումարտակը ևս ավելի վաղ հայտարարել էր .«Դիմադրության զենքերն ուղղված են Սիոնիստական ռեժիմի կողմը : Դա պաղեստինցիների հաղթանակի խորհրդանիշն է»: