Ալ-Աղսա գումարտակ .«Պատասխանելու ենք Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79059-Ալ_Աղսա_գումարտակ_._Պատասխանելու_ենք_Սիոնիստական_ռեժիմի_սպառնալիքներին
Ֆաթհ պաղեստինյան շարժման ռազմական ճյուղ ՝ Ալ-Աղսա գումարտակը հայտարարել է, որ պատասխանելու է Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 07:02 Asia/Tehran
  • Ալ-Աղսա գումարտակ .«Պատասխանելու ենք Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին»

Ֆաթհ պաղեստինյան շարժման ռազմական ճյուղ ՝ Ալ-Աղսա գումարտակը հայտարարել է, որ պատասխանելու է Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, Ալ-Աղսա գումարտակը հայտարարել է.«Մինչև սիոնիստական ուժերի  օկուպացված  տարածքներից  հեռացումը, Դիմադրությունն օրինական է և շարունակվելու են Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինի կառավարություն ձևավորելու համար Դիմադրության ջանքերը»:

«Դիմադրության ուժերի դեմ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները շարունակվող են, սակայն Իսրայելը պետք է գիտակցի այդ սպառնալիքների ծանր հետևանքները».ասված է հաղորդագրության մեջ:

Ալ-Աղսա գումարտակը սիոնիստներին նախազգուշացրել է Ֆաթհ շարժման ավագ անդամների դեմ ցանկացած քայլի կապակացությամբ:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի Էզեդդին Ղասսամ գումարտակը ևս ավելի վաղ հայտարարել էր .«Դիմադրության զենքերն ուղղված են Սիոնիստական ռեժիմի կողմը : Դա պաղեստինցիների հաղթանակի խորհրդանիշն է»: