Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կարևորում է երկխոսության միջոցով միջկրոնական լարվածության նվազեցումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79277-Մեծի_Տանն_Կիլիկիո_կաթողիկոսությունը_կարևորում_է_երկխոսության_միջոցով_միջկրոնական_լարվածության_նվազեցումը
Հորդանանում դեկտեմբերի 15-17-ը տեղի է ունեցել Կրոնների և մշակույթների երկխոսության համաշխարհային կենտրոնի միջկրոնական համաժողովը, որի ընթացքում քննարկվել է արաբական աշխարհում գոյություն ունեցող իսլամական և քրիստոնեական համայնքների ու նրանց կրոնական ազատությունների միջև երկխոսության և փոխգործակցության համար հարթակի ստեղծման հնարավորությունը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 07:34 Asia/Tehran
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կարևորում է երկխոսության միջոցով միջկրոնական լարվածության նվազեցումը

Հորդանանում դեկտեմբերի 15-17-ը տեղի է ունեցել Կրոնների և մշակույթների երկխոսության համաշխարհային կենտրոնի միջկրոնական համաժողովը, որի ընթացքում քննարկվել է արաբական աշխարհում գոյություն ունեցող իսլամական և քրիստոնեական համայնքների ու նրանց կրոնական ազատությունների միջև երկխոսության և փոխգործակցության համար հարթակի ստեղծման հնարավորությունը: 

 

Համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացրել է դոկտոր Ժան Սալմանեանը:

Նկատի ունենալով վերջին տարիների ընթացքում Միջին Արևելքի դիմագրաված մարտահրավերները, որտեղ կրոնական պատկանելիության պատճառով եղել են զոհեր և տարբեր շրջաններում ավերածություններ,լ ներկաներն անդրադարձել են երկու կրոնները և մշակույթները միմյանց մերձեցնելու, ինչպես նաև իսլամա-քրիստոնեական կապերն ավելի ամրապնդելու հնարավորությանը:   

Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Ժան Սալմանեանը շեշտել է, որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր միջկրոնական լարվածության նվազեցումը:

orer.news/