Պարոն Թրամփ, ձեր դոլարներով Թուրքիայի ժողովրդավարական կամքը չեք կարող գնել. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79333-Պարոն_Թրամփ_ձեր_դոլարներով_Թուրքիայի_ժողովրդավարական_կամքը_չեք_կարող_գնել._Էրդողան
Թուրքիայի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը չեղարկելու օգտին ՄԱԿ–ում քվեարկած երկրները կզրկվեն ԱՄՆ–ի միլոնավոր դոլարների աջակցությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 14:38 Asia/Tehran
  • Պարոն Թրամփ, ձեր դոլարներով Թուրքիայի ժողովրդավարական կամքը չեք կարող գնել. Էրդողան

Թուրքիայի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը չեղարկելու օգտին ՄԱԿ–ում քվեարկած երկրները կզրկվեն ԱՄՆ–ի միլոնավոր դոլարների աջակցությունից։

News.am–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախաձեռնել է ՄԱԿ–ում Ղոդսի հարցով քվեարկության։ «Իսկ ի՞նչ է անում ԱՄՆ նախագահը։ Սպառնալիքներ է հնչեցնում։ ԱՄՆ–ը աշխարհում դոլարով վաճառվող կամք է ցանկանում գնել։ Պարոն Թրամփ, դուք Թուրքիայի ժողովրդավարական կամքը դոլարով չեք կարող գնել։ Կոչ եմ անում նաեւ աշխարհի բոլոր երկրներին։ Այդ դոլարները կգնան, բայց ձեր կամքը հետ չի գա»,–ասել է Էրդողանը։

https://lratvakan.am/