Զավթիչների դատարանում պաղեստինցի աղջկա պահվածքը աշխարհին հիացմունք է պատճառել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79743-Զավթիչների_դատարանում_պաղեստինցի_աղջկա_պահվածքը_աշխարհին_հիացմունք_է_պատճառել
Պաղեստինցի Աըհդ Ալ-Թամիմին համարձակությամբ ու ժպիտով կանգնեց Սիոնիստական ռեժիմի դատարանի առջև և հիացմունք պատճառեց աշխարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 01:37 Asia/Tehran
  • Զավթիչների դատարանում պաղեստինցի աղջկա պահվածքը աշխարհին հիացմունք է պատճառել

Պաղեստինցի Աըհդ Ալ-Թամիմին համարձակությամբ ու ժպիտով կանգնեց Սիոնիստական ռեժիմի դատարանի առջև և հիացմունք պատճառեց աշխարհին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հղում կատարելով Էմիրությունների «Ալ-Բայան» օրաթերթին հաղորդել է, որ, սոցիալական ցանցերում պաղեստինցի Աըհդ Ալ-Թամիմիին ցուցադրող պատկերներում նա իսրայելցի զինվորների պաշարման մեջ ժպիտով ներկայացել է դատարան: Սիոնիստ զորայինները փորձում են նրան լռեցնել ու նրան արտահայտվելու իրավունք չտալ:

Այս տեսագրությունը վերջին օրերին արժանացել է աշխարհի ուշադրությանը և հազարավոր օգտատերեր սոցիալական ցանցերում նրան զորակցություն հայտնելով, նրա անունը պարծանքով են հիշատակել:

Անցած երեքշաբթի օրը զավթիչները ներխուժեցին Ալ-Թամիմի ընտանիքի բնակարանը և կալանավորեցին Աըհդին, նրա  մորն ու հորեղբոր դստերը: Աըհդ Ալ-Թամիմին կալանքի տակ է առնվել սիոնիստ զավթիչներին իրենց տան բակից դուրս հանելու փորձ կատարելու մեղադրանքով: