Զավթիչների դատարանում պաղեստինցի աղջկա պահվածքը աշխարհին հիացմունք է պատճառել
Պաղեստինցի Աըհդ Ալ-Թամիմին համարձակությամբ ու ժպիտով կանգնեց Սիոնիստական ռեժիմի դատարանի առջև և հիացմունք պատճառեց աշխարհին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հղում կատարելով Էմիրությունների «Ալ-Բայան» օրաթերթին հաղորդել է, որ, սոցիալական ցանցերում պաղեստինցի Աըհդ Ալ-Թամիմիին ցուցադրող պատկերներում նա իսրայելցի զինվորների պաշարման մեջ ժպիտով ներկայացել է դատարան: Սիոնիստ զորայինները փորձում են նրան լռեցնել ու նրան արտահայտվելու իրավունք չտալ:
Այս տեսագրությունը վերջին օրերին արժանացել է աշխարհի ուշադրությանը և հազարավոր օգտատերեր սոցիալական ցանցերում նրան զորակցություն հայտնելով, նրա անունը պարծանքով են հիշատակել:
Անցած երեքշաբթի օրը զավթիչները ներխուժեցին Ալ-Թամիմի ընտանիքի բնակարանը և կալանավորեցին Աըհդին, նրա մորն ու հորեղբոր դստերը: Աըհդ Ալ-Թամիմին կալանքի տակ է առնվել սիոնիստ զավթիչներին իրենց տան բակից դուրս հանելու փորձ կատարելու մեղադրանքով: