Սիոնիստական ռեժիմը փրձում է լիովին օկուպացնել Ղոդսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79877-Սիոնիստական_ռեժիմը_փրձում_է_լիովին_օկուպացնել_Ղոդսը
Սիոնիստական ռեժիմը 16 ոստիկանական կետեր է հաստատել Ղոդս քաղաքում, որպեսզի լիովին վերահսկի այդ քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2017 09:16 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը փրձում է լիովին օկուպացնել Ղոդսը

Սիոնիստական ռեժիմը 16 ոստիկանական կետեր է հաստատել Ղոդս քաղաքում, որպեսզի լիովին վերահսկի այդ քաղաքը:

Սիոնիստական «Մարիո» թերթը գրել է, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերը ավելի են խստացրել Ալ-Աղսա մզկիթի «Դամասկոսի» դարպասը կոչվող մուտքի վրա վերահսկողությունը: Այս մասին Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այս նախագծի համաձայն՝ որը կոչվում է «Դամասկոսի» դարպասը, 40 տեսախցիկներ կտեղադրվեն Ալ-Աղսա մզկիթի տարբեր կետերում և սիոնիստական զորայինները կարող են հսկել  բոլոր երթևեկության կետերը: 

Սիոնիստական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ այս որոշումը կայացել է այն բանից հետո, երբ հուլիսին Ալ-Աղսա մզկիթում Էլեկտրոնային դարպասներ տեղադրելու հետևանքով մեծ ընդվզում առաջացավ պաղեստինցիների մոտ: 

Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերն այն պայմաններում են նման որոշում կայացրել, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ը անցած հինգշաբթի ձայների մեծամասնությամբ բանաձև ընդունեց ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու քայլի դեմ: