Սաուդական կոալիցիան զայրացած է Եմենի կապակցությամբ ՄԱԿ-ի ներկայացուցչի զեկույցի պատճառով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80087-Սաուդական_կոալիցիան_զայրացած_է_Եմենի_կապակցությամբ_ՄԱԿ_ի_ներկայացուցչի_զեկույցի_պատճառով
Սաուդական կոալիցիան հայտարարել է, որ Եմենի խաղաղ քաղաքացիների դեմ Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հարձակման մասին Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող Ջիմի Մաքգոլդրիքի զեկույցը պաշտպանում է Անսարալլահ շարժմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 12:46 Asia/Tehran
  • Սաուդական կոալիցիան զայրացած է Եմենի կապակցությամբ ՄԱԿ-ի ներկայացուցչի զեկույցի պատճառով

Սաուդական կոալիցիան հայտարարել է, որ Եմենի խաղաղ քաղաքացիների դեմ Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հարձակման մասին Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող Ջիմի Մաքգոլդրիքի զեկույցը պաշտպանում է Անսարալլահ շարժմանը:

«Ալ-Ալամ»-ն ուրբաթ օրը հղում կատարելով «Ալ-Մայադին» հեռուստակայանին հաղորդել է որ, սաուդական ոտնձգող կոալիցիայի խոսնակ Թորքի Ալ-Մալեքին Եմենում Արաբիայի ոճրագործությունները քողարկելու նպատակով կատարած հայտարարություններում ասել է. «Մաքգոլդրիքի զեկույցը փորձում է քաղաքականացնել հարցն ու ապակողմնորոշել հասարակական կարծիքը»:

«Մաքգոլդրիքը մտածված կերպով հիշատակել է Անսարալլահ շարժման անունը և այդպիսով դեմ է գնացել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին ու հաղորդագրություններին»,-հայտարարել է Թորքի Ալ-Մալեքին:

ՄԱԿ-ը հինգշաբթի օրը հայտարարեց. «Եմենի դեմ սաուդական ոտնձգող կոալիցիայի երեքշաբթի օրվա երկու ավիահարվածների ընթացքում զոհվել են 68 խաղաղ քաղաքացիներ»:

«Կոալիցիայի ուժերի առաջին հարձակումը թիրախ դարձրեց Թաեզ քաղաքում գտնվող մի շուկա, որի հետևանքով զոհվեցին 54 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում 8 երեխաներ, իսկ երկրորդ հարձակումն իրականացվեց Ալ-Հադիդաում գտնվող մի ագարակի դեմ, որի հետևանքով զոհվեցին մի ընտանիքի 14 անդամները»,-նշված է Մաքգոլդրիքի հաղորդագրության մեջ: