Ամերիկյան ուղղաթիռները Դեյր-էլ-Զորից տարհանել են «Իսլամական պետության» պարագլուխներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80107-Ամերիկյան_ուղղաթիռները_Դեյր_էլ_Զորից_տարհանել_են_Իսլամական_պետության_պարագլուխներին
Ամերիկյան ուղղաթիռները Դեյր-էլ-Զորից Սիրիայի հյուսիս-արեւելքում գնտվող Էլ Հասակե նահանգ են տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներն, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 16:11 Asia/Tehran
  • Ամերիկյան ուղղաթիռները Դեյր-էլ-Զորից տարհանել են «Իսլամական պետության» պարագլուխներին

Ամերիկյան ուղղաթիռները Դեյր-էլ-Զորից Սիրիայի հյուսիս-արեւելքում գնտվող Էլ Հասակե նահանգ են տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներն, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռներով տեղափոխել են «ԻՊ» խմբավորման առաջնորդներին, որոնք փախչում էին ԱՄՆ կողմից սատարվող սիրիական դեմոկրատական ուժերի մոտ: Հաղորդվում է նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան ուղղաթիռներով խմբավորման առաջնորդների են տարհանում:

Նոյեմբեր ամսին Մայադինի մի քանի բնակիչ պատմել էր, որ սիրիական բանակի կողմից քաղաքի ազատագրման  գործողությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ ուղղաթիռները այստեղից «ԻՊ»-ի օտարերկրյա առաջնորդների են տարել:

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայում այս տեղեկությունը կեղծ են համարել:

News.am